Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Եթե մայրը երեխային կրծքով կերակրի...

Եթե մայրը երեխային կրծքով կերակրի...

Եթե մայրը երեխային կրծքով կերակրի, ապա հետագայում մոր նախկին քաշը հեշտ կվերականգնվի, կնվազի կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը:

«Միայն կրծքի կաթն է պարունակում պաշտպանիչ հակամարմիններ, որի հաշվին երեխայի մոտ փորլուծության ու սուր շնչառական հիվանդության թիվը կրճատվում է»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց մանկաբույժ, ՀՀ բժիշկների և մանկաբույժների ասոցիացիայի անդամ Աստղիկ Բաղդասարյանը:

Նրա խոսքով, եթե մինչև մեկ տարեկան երեխան ստանում է այլ սնուցում, չի կարող յուրացնել միկրոէլեմենտներն ու սպիտակուցները, ինչն էլ կարող է վատ հետևանքների բերել, իսկ փոքր հասակում երեխայի թմբլիկությունը առավելություն չի տալիս, քանի որ նման երեխաները հակված են ավելի շատ հիվանդանալու: Հետևաբար երեխան պետք է մինչև վեց ամսականը ներառյալ բացառապես կրծքի կաթ ուտի, հետո կաթ ուտելը շարունակի մինչև երկու տարեկան:

«Եթե մայրը երեխային կրծքի կաթ տա, ապա հետագայում մոր նախկին քաշը հեշտ կվերականգնվի, կնվազի նաև կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը»,- ասաց մանկաբույժը` հավելելով, որ երեխային մինչև վեց ամսեկան պետք չէ նույնիսկ հատուկ թեյեր կամ ջուր տալ, քանի որ մոր կաթի մեջ երեխայի համար անհրաժեշտ ջրի պարունակությունը բավարար չափով կա:

Ըստ բանախոսի, վեց ամսեկանից հետո երեխային պետք է պարտադիր տալ հավելյալ սնունդ` շիլաների, մրգի, հատկապես մսի ու ձվի տեսքով: Կաթ ունենալու համար պարտադիր չէ, որ մայրը շատ սնվի, կարևոր է հատկապես մոր ցանկությունը և երեխայի ժամանակին կաթ ուտելը.եթե երեխան ցանկանում է կաթ ուտել, պետք է մայրը նրան կաթ տա մինչև հագենալը:
Ասուլիսի մեկ այլ մասնակից, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանն էլ նշեց, որ երեխայի մոտ կա երկու հաճույք, որը բավարարվում է բերանով` խոսելն ու սնվելը:

«Վախ կա, որ եթե կաթ չուտեն, մորից կկտրվեն: Որոշակի շրջանում մայր-երեխա կապը, որը կոչվում է սերտաճման կապ, տալիս է զարգացման որոշակի ընթացք, բայց հետո տեղի է ունենում անջատում, որն էլ բերում է նոր հոգեկան վիճակներ` հուսահատություն, հուսալքություն և այլն»,-ասաց հոգեբանը` նշելով, որ երեխայի հոգեկանի զարգացում ասվածը երբեք կաթի միջոցով չի լինում, քանի որ երեխան հարաբերության էակ է:
Ռ.Պողոսյանի պարզաբանմամբ` ամենադժվարը կրծքից կտրելն է, ոչ թե սննդից կտրելը, քանի որ երեխային խորհրդանշականորեն ասվում է, որ չես կարող մնալ մայրիկի մի մասը:
«Մանկական դեպրեսիան սկսվում է սրանից: Պետք է միշտ հասկանալ, որ երեխայի ծնունդը երեքի ցանկության ծնունդն է` մոր, հոր և երեխայի»,- հավելեց նա:

«Եթե դեպրեսիան վերածենք լեզվի, դա նշանակում է` ես վատ եմ զգում, քանի որ կորցրել եմ կրծքի բուրմուքը: Հետևապես երեխային պետք է ցույց տալ խոսքով, որ դու, այո, կորցրել ես, բայց դա քեզ համար կարևոր է: Եթե երեխայի մոտ ի սկզբանե չկա սերտաճման գործընթացը, ու մորից անջատ վիճակ է, գալիս է մանկական փսիխոզը: Պետք է լինի սերտաճումը, առաջանա դեպրեսիան, ու այդ կտրված տեղում ազդի խոսքը` «Ես քեզ շատ-շատ սիրում եմ, բայց գիտես, չես կարող լինել իմ ձեռքերի վրա» կամ «պիտի այլ բաներ ուտես, որ մեծանաս»,- բացատրեց նա:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ